News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը հասարակության շրջանում ավելորդ քաշից ազատվելու յուրատեսակ խթանող քայլի է դիմել: Սոցիալական գովազդի վրա փող ծախսելու փոխարեն կառավարությունը որոշել է այդ գումարը տալ այն մարդկանց, որոնք հավաքել են իրենց եւ նիհարել:

Երկրորդ տարին է, որ Դուբայում տեղի է ունենում մրցույթ, որին կարող են մասնակցել ավելորդ քաշ ունեցող բոլոր ցանկացողները: Ամեն նիիհարած կգ-ի դիմաց նրանց ոսկի են տալիս:
«Այս տարի նախընտրությունը տվել ենք գիրացման խնդիրներ ունեցող ընտանիքներին: Հաջողության դեպքում նրանք կրկնակի շատ պարգեւատրում կստանան, քան սովորական մասնակիցները: Ընտանիքը կարող է իր հետ բերել մինչեւ 14 տարեկան երկու երեխաների»,-ասված է Դուբայի քաղաքապետարանի կայքում, հաղորդում է FedPost-ը:

Մրցույթին մասնակցելու համար գրանցվել է 28 հազար մարդ: Շատ մասնակիցներ պնդել են, որ ոսկին մրցույթին մասնակցելու միակ շարժառիթը չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ