News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով եղավ Երեւան - Իջեւան ավտոմայրուղու դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում, Տավուշի մարզի Վազաշեն - Պառավաքար ճանապարհի նոր շրջանցիկ հատվածում եւ Բերդ – Նավուր - Իծաքար ճանապարհահատվածում: Նախարարը տեղում ծանոթացավ 2014թ. ծրագրով հիմնանորոգված եւ ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին։

Առաջին կանգառը Մ4 Երեւան - Իջեւան ավտոմայրուղու՝ դեպի Դիլիջանի թունել տանող 73.2 – կմ 83.12 հատվածում էր, որը հիմնանորոգվել է 2014թ. ՀՀ պետական բյուջեի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման» ծրագրով։

Մինչեւ հիմնանորոգումը ճանապարհի նշված հատվածը գտնվում էր ծայրահեղ քայքայված վիճակում՝ մակերեւույթի ընթացիկ վերանորոգումների համար յուրաքանչյուր տարի պահանջելով զգալի գումարներ։

Հիմնանորոգման ընթացքում կառուցվել է նոր ճանապարհային հագուստ, իրականացվել է ճանապարհային ծածկի մշակում «սառը վերաօգտագործման» (Recikling) եղանակով (ցեմենտի եւ խճի ավելացմամբ)։ Ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի հաստությունը կազմում է 6 սմ, վերին շերտինը՝ 4 սմ։ Վերականգնվել են իջատեղերը, ջրահեռացման համակարգը, հենապատերն ու կամուրջները։ Անվտանգության նկատառումներից ելնելով տեղադրվել են նոր մետաղական արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կատարվել է գծանշում։

Նշված ճանապարհահատվածը հիմնանորոգումից հետո 3 տարի գտնվելու է երաշխիքային ժամկետի մեջ։ Հիմնանորոգման ընթացքում կատարված աշխատանքների որակը նկատի առնելով՝ այն հաշվարկված է անխափան ծառայելու շուրջ 12 տարի։

• Պայմանագրային արժեքը՝ 1 179 583 824 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն),

• Կապալառու՝ «Ճանապարհ» ՍՊԸ:

Նախարարի հաջորդ կանգառը Տավուշի մարզի Վազաշեն - Պառավաքար ճանապարհի նոր շրջանցիկ ճանապարհահատվածում էր։

Տավուշի մարզում Հ37, Մ4 – Այգեհովիտ – Վազաշեն - Պառավաքար ճանապարհի Վազաշեն - Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու եւ ազգաբնակչության համար անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 6-ի N 140-Ն որոշմամբ նախատեսվել էր կառուցել շրջանցիկ ճանապարհ:

Նախագիծը կազմել է «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊ ընկերությունը՝ շինարարական աշխատանքների 612.8 մլն դրամ նախահաշվային արժեքով:

2014թ. փետրվարի 27-ին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքվել է 519.7 մլն դրամ արժեքով կապալի պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ կապալառուն աշխատանքները պետք է ավարտեր 2014թ. հունիսի 30-ին: Սակայն «Իջեւանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքված կապալի պայմանագիրը՝ աշխատանքները կատարելու համար սահմանված ժամկետը խախտելու հիմքով, պատվիրատուի կողմից 2014թ. օգոստոսի 14-ին միակողմանի չեղյալ է համարվել: Այսօր այդ աշխատանքներն իրականացնում է «Խաչհար» ՍՊ ընկերությունը՝ 2014թ. սեպտեմբերի 25-ին կնքված նոր պայմանագրի համաձայն։

Կառուցվող շրջանցիկ հատվածում հողային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Ճանապարհի ամբողջ երկայնքով ավարտված են նաեւ ավազակոպճային հիմքի տեղադրման աշխատանքները։ Սկսվել են նաեւ ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։

Կապալի պայմանագրի արժեքը 356 341 937 ՀՀ դրամ է:

Ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է պայմանագրի կնքման առաջին իսկ օրվանից։ Այն նախատեսվում էր ավարտել 2014թ. հոկտեմբերի 30-ին։

Այս պահին ճանապարհի 1,5 կմ հատվածում ասֆալտապատումն ավարտված է, սակայն եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը, առատ տեղումները թույլ չեն տալիս աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետում, քանի որ թաց հիմքի վրա հնարավոր չէ որակյալ ասֆալտապատում կատարել:

Եթե որոշակի ժամանակ տեղումներ չլինեն, կարճ ժամանակում ասֆալտապատման աշխատանքներն ավարտին կհասցվեն։ Հակառակ դեպքում կապալառուն պարտավորվում է կնքած պայմանագրի գումարի շրջանակներում գարնանն ամբողջությամբ ավարտել աշխատանքները:

Չնայած դրան՝ չասֆալտապատված հատվածում ներկայում կատարվում են խճային ամրացման լրացուցիչ աշխատանքներ, որոնք կավարտվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, այնուհետեւ ճանապարհն անվտանգ երթեւեկելի կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը: Այդ նպատակով ճանապարհամերձ որոշակի հատվածներում կառուցվել են արգելապատնեշներ:

Այլընտրանքային ճանապարհահատվածն ունի 3.2 կմ երկարություն եւ 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կրճատում է մոտ երկու կիլոմետրով։

Նախարարն այցելեց նաեւ Բերդ – Նավուր - Իծաքար 11.1 կմ երկարությամբ վերականգնված ճանապարհահատված։ Այն սկիզբ է առնում Բերդ քաղաքից (Հ-36 ա/ճ-ի եւ Տ-10-12, Հ-36-Վերին Կարմիրաղբյուր ա/ճ-ի հատման տեղից), անցնում է Նավուր գյուղով եւ ավարտվում Իծաքար գյուղի վերջնամասում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ