Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին՝ 6-րդ ոլորանի մոտակայքում այսօր՝նոյեմբերի 22-ին, ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները միջպետական ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Մ. Թ.-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի 34 LV 305 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան: