News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրազիլիական «ՏԱՄ» ազգային ավիաընկերությունը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունը, որ չվերթներից մեկի համարի փոփոխությունը պայմանավորված է եղել պայծառատես Ժուսելինու Նոբրեգի դա Լուզայի գուշակությամբ:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Դա Լուզը կանխատեսել էր, որ Սան Պաուլո-Բրազիլիա JJ3720 չվերթ իրականացնող ինքնաթիռը նոյեմբերի 26-ին կընկնի քաղաքի կենտրոնում շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:

Ավիաընկերությունն իսկապես փոխել է JJ4732 չվերթի գրանցման թիվը, սակայն հաղորդել է, որ դա արվել է՝ «կազմակերպչական նկատառումներից ելնելով»:

Ժուսելինու Նոբրեգի դա Լուզան պնդում է, որ կանխագուշակել էր երկրի նախագահի թեկնածու Էդուարդ Կամպուսի ինքնաթիռի կործանումը, որը տեղի էր ունեցել օգոստոսին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ