News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանի եւ «վեցնյակի» միջուկային բանակցությունները շոշափելի առաջընթաց չեն տալիս, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վիեննայում բանակցությունների աղբյուրը:

«Ոչ մի շոշափելի առաջընթաց: Նույնիսկ հնարավոր է, որ մենք համաձայնության չհանգենք մինչեւ երկուշաբթի նշանակված վեջնաժամկետը»,- ասել է աղբյուրը:

Առաջիկայում նախատեսված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, Իրանի արտգործնախարար Մուհամմադ Զարիֆի եւ «վեցնյակի» համակարգող Քեթրին Էշթոնի եռակողմ հանդիպումը:

Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, թե Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» հիմնարար շրջանակային համաձայնության են հասել բանակցություններին: Իրանական միջուկային խնդրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլը սկսվել է Վիեննայում, նոյեմբերի 18-ին:

Իրանի հարցով նախորդ հանդիպումը կայացել է Օմանում, նոյեմբերի 11-ին եւ ոչ մի արդյունք չի տվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ