News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կարող է ստանալ ուղղաթիռակիր առաջին «Միստրալը» արդեն մեկ շաբաթվա մեջ, հաղորդում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով ռազմա-դիվանագիտական աղբյուրը:

«Նշվել է «Վլադիվոստոկի» հանձնման նոր ժամկետ: Նավը կարող է ռուսական կողմին հանձնվել նոյեմբերի 27-ին»,- ասել է գործակալության աղբյուրը՝ ընդգծելով, որ դա բանակցությունների արդյունքում նախանշված նոր ժամկետն է: «Վերջնական որոշումը նախկինի պես Ֆրանսիայի նախագահի իրավասությունն է»:

Ըստ աղբյուրի, նախնական պայմանավորվածության համաձայն, «Վլադիվոստոկը» Կոնշտադտ կուղերվի նոյեմբերի 28-ի գիշերը՝ ուսումնական «Սմոլնի» նավի ուղեկցությամբ, քանի որ նորակառույց նավը դեռ համապատասխան նշաններ չունի: Անձնակազմին թույլատրվել է անձնական իրերով բարձրանալ նավի վրա:

Նշենք, որ նոյեմբերի 14-ին արգելվել էր անձնակազմի մուտքը նավ: Նոյեմբերի 20-ին հայտնի էր դարձել, որ ջուրն է իջեցվել «Միստրալ» տիպի երկրորդ նավը՝ «Սեւաստոպոլը»: Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամները Ֆրանսիային պարտադրում են չեղյալ հայտարարել գործարքը եւ նավեր չվաճառել Ռուսաստանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ