Գազայի հատվածում գնդակահարել են պաղեստինցու, որը առաջին զոհն էր ամառային զինված դիմակայության ավարտից հետո, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրային:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է զենքի կիրառումը երկու պաղեստինցիների դեմ, որոնց նկատել են սահմանի մոտ: Վերջիններս արհամարհել են կանգնելու հրամանն ու նախազգուշական կրակոցներն օդ:
32-ամյա տղամարդը սպանվել է սահմանապահ ցանկապատի մոտ, Ջեբալիա քաղաքի մերձակայքում: