News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրաշալի նախագահ կլինի: The Hill-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Եթե նա որոշի մասնակցել նախագահական արշավին, կարծում՝ ազդեցիկ թեկնածու կլինի եւ կարող է հրաշալի նախագահ լինել»,- ասել է Օբաման: Նա միաժամանակ նկատել է, թե Քլինթոնը դեռ չի ասել նախընտրական արշավին ամսնակցելու մտադրության մասին: «Ուստի ես չեմ ցանկանում առաջ ընկնել»,- նշել է Օբաման:

ԱՄՆ նախագահը նկատել է, թե Դեմոկրատական կուսակցությունից մի քանի այլ թեկնածուներ կան, որոնք կարող ենք հաջողակ նախագահներ լինել:

Նշենք, որ փոխնախագահ Ջո Բայդենը եւս ակնարկել էր առաջադրվելու մտադրության մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ