News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը առանձնահատուկ իրավիճակում է: Մենք դա հիանալիորեն հականում ենք եւ ըմբռնումով մոտենում այդ երկրի որոշումներին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, առաքելության ավարտի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Ի պատասխան հարցին՝ ինչպիսին էր Հայաստանը 5 տարի առաջ եւ ինչիպիսին է այն այսօր, դեպանը նկատեց, որ Հայաստանին ծանոթ է արդեն մոտ 30 տարի: Նրա խոսքով՝ 80-ական թթ վերջի եւ 90-ական թթ սկզբի հետ ներկայիս Հայաստանի համեմատությունը  ակնհայտ է դարձնում ձեռքբերումների առկայությունը: «Սակայն անկեղծ կլինեմ: 80-ական թթ. Հայաստանը շատ ոլորտներում ավելի առաջավոր էր, քան Լեհաստանը: Այսօր Լեհաստանը համարվում է  Կենտրոնական Եվրոպայի առաջավոր պետություններից մեկը՝ աշխարհի տնտեսությունում զբաղեցնելով 20-րդ, իսկ ԵՄ-ում՝ 6-րդ տեղը՝ հանդիսանալով ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ: Մի հարց կա, որի պատախանն ինքս դժվարանում եմ գտնել. 25 տարվա ընթացքում Հայաստանը կարո՞ղ էր ավելիին հասնել: Հայաստանը առանձնահատուկ իրավճակում է: Մենք դա հիանալիորեն հականում ենք եւ ըմբռնումով մոտենում Հայաստանի որոշումներին: Չնայած իմ ներքին համոզվածությանը, որ ԵՄ-ի հետ ասոցացումը երկրում բարեփոխումների համար առավել լայն ճանապարհ կբացեր», - նշեց դեսպանը:

Ընդ որում, դեպանը նշեց, որ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունը ինքնանպատակ չէ. «Հույս ունեմ, որ Հայաստանը, լինելով այլ համակարգի անդամ, կգտնի իր հնարավորությունները: Գնահատականներ տալը դեռեւ վաղ է»:

Ի պատասխան ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության եւ Ռուսատանի դերի մեջ բացասական հետեւանքներ գտնելու լրագրողների մի մասի ջանքերին՝ դեսպանը նշեց, որ Հայաստանը անկախ երկիր է. «Լեհատանը սատարում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս հարցում Հայաստանը միշտ կարող է ակնկալել ԵՄ-ի եւ Լեհաստանի աջակցությունը: Ընդհանուր առմամբ, այս կամ այն համակարգին անդամակցությունը ցանկացած դեպքում ինքնիշխանության մասնակի կորուստ է: Աշխարհի կարգն այդպիսին է: Լեհաստանը, դառնալով ԵՄ-ի անդամ, իր լիազորությունների մի մասը փոխանցեց այդ կառույցին»:

 «Սա Հայաստանի ընտրությունն է: Ոք ոք նրան չի ստիպում», - ընդգծեց դեսպանը՝ հավելելով, որ Արեւելյան գործընկերության ծրագիրը դեռեւս արդիական է: «Այն կարելի է համեմատել արկղի հետ, որտեղ շատ գործիքներ կան: Յուրաքանչյուր պետությունը ընտրում է այն գործը, որը կօգնի լուծել իր խնդիրները: Այս խնդիրն աշխատում է մեկ սկզբունքով՝ ավելին ավելիի դիմաց: Որքան շատ են գործիքները, այնքան մեծ է ֆինանսավորումը: ԵՄ-ն բարեգործական կազմակերպություն չէ եւ գործընկերների հետ հարաբերություններում առաջնորդվում է սեփական շահերով», - նշեց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ