News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ խորհրդարանում ԵՏՄ-ին անդամակցելուն կողմ է քվեարկելու միայն իրենց խմբակցությունը:

«Եթե վերջին մեկ տարվա քաղաքական դեգերումները` եռյակ, քառյակ, հնգյակ, չլինեին, ապա շատերը կողմ կքվեարկեին: Սակայն այժմ կարծում եմ, որ միայն ՀՀԿ-ն կմասնակցի քվեարկությանը»,- այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Լրագրողների դիտարկմանը, թե եռյակն իր հանրահավաքների ժամանակ ջերմեռանդորեն է խոսում ԵՏՄ-ի մասին, Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց. «Քիչ եմ հավատում նրանց խոսքերին, երբ 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ էր խոսում դրան: Այնպես որ հիմա էլ կարող է նրանց դիրքորոշումները փոխվեն»:

Նշենք, որ նախատեսվում է` հունվարի մեկից Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ