News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը չպետք է հավանություն տար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին: Այս մասին նոյեմբերի 24-ին խորհրդարանում Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության լսումների ընթացքում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանը Ռուսաստանն անվանել է մեռնող պետություն, որտեղ երկու միլիոն չեկիստ է ապրում: Նրանց պահելու ծախսերը գերազանցում են պաշտպանական ծախսերը: «Ահա թե ինչ կարգի երկրի ենք պատրաստվում միանալ»,- հայտարարել է  Փոստանջյանը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը «չարիք է դարձել» ոչ միայն այլ պետությունների, այլեւ իր ժողովրդի համար: Այնտեղ  բնակչութան բեւեռացումն անհավանական չափերի է հասնում, իսկ միլիոնատերերը ամեն տարի բազմապատկվում են: «Ես էլ չեմ խոսում Պուտինի միլիարդավոր  խարդախությունների մասին, որոնցից մեկը Սոչիի օլիմպիադան է», - հայտարարել է Փոստանջյանը:

Այդպիսի պետության գլխավորած ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը ապազգային է, իսկ դրա ողջ գործունեությունը չի բխում ՀՀ քաղաքացիների շահերից, հավելել է Փոստանջյանը: Այդ պայմանագրի տակ Սերժ Սարգսյանի ստորագրությունը պետական դավաճանություն է: «Կոչ եմ անում դեմ քվեարկել, իսկ նրանք, ովքեր դա չեն անի,  կհամարվեն պետական դավաճաններ», - հայտարարել է Փոստանջյանը:

Հիշեցնենք, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ