News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը պահանջում է, որ Վրաստանի գործող իշխանությունը միանա Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, հայտնում է «Վրաստանի նորությունները»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սահակաշվիլիի կուսակցությունից խորհրդարանի մի շարք պատգամավորներ բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որտեղ նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի Ռուսաստանի գործողությունների շուրջ Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը: Առաջինը, Վրաստանը պետք է անհապաղ միանա Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին եւ աշխատի, որպեսզի այդ պատժամիջոցների թվում հայտնվի նաեւ Աբխազիայի բռնակցումը: «Այսօր կատարելապես անբնական է պահանջել Արեւմուտքի աջակցությունն այն դեպքում, երն մենք չեն սատարում Ռուսաստանի դեմ Արումուտքի պատժամմիջոցները», - նշել է Բակրաձեն:

Երկրորդը, Ազգային շարժումը անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գումարում է պահանջում:

«Երրորդ, չեղարկել կամ ոնորոշ ժամանակով սառեցնել այսպես կոչված Աբաշիձե-Կարասին ձեւաչափը, քանի որ այսօր սովորական ռեժիմում Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը նշանակում է որ մենք ինքներս համակերպվել ենք եւ նշանակություն չենք տալիս Աբխազիայի բռնակցմանը», - հայտարարել է Բակրաձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ