News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Beeline-ը տեղեկացնում է, որ 2014 թ. դեկտեմբերի 4-ից կփոփոխվեն բջջային կապի մի շարք սակագնային փաթեթների (ՍՓ) պայմաններ։ Մասնավորապես փոխվելու են որոշ ինտերնետ փաթեթների սակագներ, իսկ մի շարք սակագնային փաթեթներում՝ պահվող գումարի չափը, որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։

«Միքս», «ՍուպերՄիքս», «Ռեմիքս››, «ՄեգաՄիքս», «Պարզ», «Զանգառատ», «Զանգառատ 5» եւ «Նուռ» սակագնային փաթեթներում կփոխվի 1ՄԲ ինտերնետի սակագինը։

«ՍուպերՄիքս» եւ «Ռեմիքս›› ՍՓ–ներում կփոխվի տրամադրվող ծառայությունների փաթեթը եւ պահվող գումարի չափը, որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։ Մասնավորապես «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը բացի 7 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելուց այսուհետ կստանա նաեւ 500 ներցանցային SMS` վճարելով 150 դրամ նախկին 100 դրամի փոխարեն։

«Ռեմիքս›› սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500/1000 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը բացի 7/14  օրով անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորությունից, կստանա նաեւ 500/1000 ներցանցային SMS` վճարելով համապատասխանաբար 150/300  դրամ:

Վերոնշյալ բոլոր սակագնային փաթեթների բաժանորդները փոփոխությունների  վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ` այցելելով www.beeline.am կայք, վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ կամ զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին:

Նշենք, որ Beeline-ի մյուս սակագնային փաթեթների պայմանները մնում  են անփոփոխ: Beeline բաժանորդները ցանկացած ժամանակ կարող են ընտրել անսահմանափակ րոպեների եւ ինտերնետի հնարավորությամբ ավելի հարմար սակագնային առաջարկ կամ իրենց սակագնային փաթեթում ակտիվացնել Beeline-ի ցանկացած ինտերնետ փաթեթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ