News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են  աշխատանքները փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ բակային տարածքները աշնանային տերեւաթափից մաքրելու ուղղությամբ:

Հանձնարարվել է ակտիվացնել գործընթացն ու հսկողություն սահմանել տերեւների այրման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում էլ հանձնարարվել է կոնսերվացնել մայրաքաղաքում գործող բոլոր ցայտաղբյուրները՝ սառեցման հավանականությունը բացառելու համար: 

Քաղաքապետարանի ենթակայության ուսումնական, մշակութային ու առողջապահական հաստատություններում հակահրդեհային համակարգերի ուսումնասիրման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ,  գնահատել ներկա վիճակն ու վերը նշված հաստատություններում անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Տպել
Ամենաշատ