News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան տնտեսական շահեր ունի Ադրբեջանում, այդ պատճառով մեր երկիրը հետաքրքրված չէ Ղարաբաղյան հակամատությամբ: Այս մասին նոյեմբերի 24-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսության ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ պատասխանելով ուսանողների հարցերին:

«British Petroleum» ընկերությունը, ըստ նրա,  Ադրբեջանի տնտեսության խոշոր ներդրողներից է: «Մենք տնտեսական շահեր ունենք Ադրբեջանում», - խոստովանել է Լիչը: Դեսպանը հավելել է, որ այդ պատճառով էլ  Մեծ Բրիտանիան շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում: «Մենք գիտենք, որ դա ոչ մեկի շահերից չի բխում», - ընդգծել է բրիտանացի դիվանագետը: Քեթրին Լիչը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի՝ վերջերս տարածաշրջան կատարած այցի նպատակն է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի այս տարվա օգոստոսի լարվածությունից հետո մեսիջ ուղարկելը՝ առ այն, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ որքան կարեւոր է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ