News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան»-ը չի քննարկում Վայոց ձորի մարզպետի պաշտոնում առաջադրված թեկնածուին փոխելու հարցը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ հավելելով. «Մենք առաջարկել ենք մեր թեկնածուին: Մենք թեկնածուի փոփոխման հարցը չենք քննարկել, եւ կարծում եմ կառավարությունը մոտ ժամանակներս մեր թեկնածուին կնշանակի»:

Նշենք, որ կոալիցիոն քվոտայով Վայոց ձորի մարզպետի պաշտոնը ԲՀԿ-ինն է, որն այդ պաշտոնում առաջադրել է Սերգեյ Բագրատյանին։ Սակայն  կառավարությունն արդեն երկրորդ նիստն է՝ իր օրակարգում այդպես էլ չի ընդգրկում Վայոց ձորի մարզպետի նշանակման հարցը, ուստի, այդ հարցը առնվազն եւս մեկ շաբաթով հետաձգվեց: Նկատենք, որ Բագրատյանին չնշանակելու պատճառն, ըստ շրջանառվող լուրերի այն է, որ Բագրատյանի թեկնածությունը չի արժանացել կառավարության ղեկավարի հավանությանը, եւ վերջինս առաջարկել է այլ թեկնածուի առաջադրել։ Խաչիկ Գալստյանն ասաց, թե չի կարող հաստատել այդ տեղեկատվությունը եւ պնդեց. «Որեւիցե տեղից մեր թեկնածուին փոխելու առաջարկ չի եկել։ Այնպես որ, մեր թեկնածուն մնում է անփոփոխ»:

Նկատենք, որ Սերգեյ Բագրատյանը 2007 թվականին թիվ 39 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մասնակցել է պատգամավորական ընտրություններին, սակայն պարտվել է ՀՀԿ թեկնածու Սամվել Սարգսյանին։ Վայոց ձորի մարզպետի թեկնածուն գործարար է եւ ղեկավարում է հեղուկ վառելիքի եւ սննդի առեւտրով զբաղվող «Սերգեյ Գրուպ» ընկերությունը։

Հիշեցնենք, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը մահացել է հունիսի 12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ