News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Եմենի հակաահաբեկչական ծառայություններն ազատել են «Ալ Քաիդայի» գերության մեջ գտնվող յոթ հայրենակցի եւ մեկ արտասահմանցու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի անվտանգության հարցերով կոմիտեի հաղորդագրությունը:

««Ալ Քաիդայի» ահաբեկիչների գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալուց հետո հատուկ ծառայություններն այսօր վաղ առավոտյան հաջող գործողություն են իրականացրել, որի արդյունքում ազատվել են պատանդները», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ գործակալության՝ ստուգայցի ընթացքում յոթ գրոհային է ոչնչացվել, հատուկ ծառայություններից մեկի աշխատակիցը վիրավորվել է: Գործողության մանրամասները չեն հաղորդվում:

Եմենում 2011թ. իշխանափոխությունից հետո պահպանվում է անկայուն վիճակը: Երկրի հարավում չեն դադարում «Ալ Քաիդայի» գրոհայինների ահաբեկչությունները, որը համարվում է տարածաշրջանի ամենավտանգավոր խմբավորումներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ