News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Հարավային Կովկաս կատարած իր այցի ընթացքում կկատարի նախագահ Բարաք Օբամայի հանձնարարությունը տարածաշրջանի յուրաքանչյուր պետության համար առանձին-առանձին։ Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում այդ հանձնարարությունը կվերաբերվի ղարաբաղյան հարցին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս փորձագետ Անատոլի Ցիգանոկը։

Նրա խոսքով, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը ղարաբաղյան հակամարտության գործում համընկնում են, երկու գերտերությունները ցանկանում են, որ խնդիրը լուծվի ամենակարճ ժամանակահատվածում, եւ այս համատեքստում Քլինթոնը կփորձի մղել կողմերին դեպի մադրիդյան սկզբունքներ։ Անշուշտ դա մի քիչ դժվար կլինի, քանի որ ո՛չ հայկական եւ ո՛չ էլ ադրբեջանական կողմը ամբողջությամբ չեն ընդունում այդ սկզբունքները»,-ասաց փորձագետը։ Ընդ որում  նա նշեց, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ մրցակցությունը չի լինի տարածաշրջանում ազդեցությունը ուժեղացնելու համար, քանի որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 5-օրյա պատերազմից հետո իրավիճակը Հարավային Կովկասում փոխվել է։

Փորձագետի կարծիքով, քիչ հավանական է, որ ամերիկյան ուժեր կտեղակայվեն Ադրբեջանում՝  Իրանին հետեւելու համար։ «Այսօր ԱՄՆ դժվար թե գնա այդ քայլին, քանի որ Վաշինգտոնի համար հիմա առաջնայինը Իրաքից եւ Աֆղանստանից արժանապատվորեն դուրս գալն է։ Աֆղանստանի դեպքում ԱՄՆ-ին դա դժվար թե հաջողվի»,-հայտարարել է նա։

Ցիգանոկը նաեւ ասել է, որ Քլինթոնը տարածաշրջան իր այցելության ընթացքում կփորձի Հայաստանին աջակցել Թուրքիային ճնշելու համար, քանի որ վերջին շրջանում թուլացել են Անկարայի վրա ազդելու Վաշինգտոնի  լծակները։

«Ես չեմ բացառում, որ Քլինթոնը կփորձի ճնշում գործադրել Թուրքիայի վրա հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ»,-ասել է փորձագետը։ Միեւնույն ժամանակ նա չի բացառել, որ հավանական է՝ ԱՄՆ պետքարտուղարը մյուս կողմից էլ ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ Իրանի հետ համագործակցության հարցում։ «Հնարավոր է, որ Վաշինգտոնը կպահանջի Երեւանից «դադարեցնել» իր հարաբերությունները Թեհրանի հետ»,-ամփոփեց փորձագետը։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարն արդեն տարածաշրջանում է։ Հայաստանում նա կլինի հուլիսի 4-5-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ