Վանաձորի դպրոցներից մեկում նախօրեին աշակերտների միջեւ վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ. NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել թիվ 5 դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում:
Վիճաբանության ժամանակ աշակերտներից մեկը իր մոտ եղած դանակով դանակահարել է 9-րդ դասարանցու: Նրան տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց. Տուժածը վնասվածքը ստացել է ձախ արմնկային հոդի հատվածում:
Դպրոցում կատարված միջադեպը NEWS.am-ի հետ զրուցում հաստատել են ոստիկանությունից. Կատարվում է քննություն: