News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Ֆրեզնո ընդգծում է, թե որքան բարձր են գնահատում տեղի հայ համայնքին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Ըստ «The Fresno Bee»-ի, այս մասին հայտարարել է Ֆրեզնոյի շրջանի դիտարկման խորհրդի նախագահ Անդրեաս Բորջասը՝ մեկնաբանելով կալիֆորնիական այդ քաղաք Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը:

«Անկախ Լեռնային Ղարաբաղի ստեղծմանն ուղղված ջանքերը պարզապես ինչ-որ տեղ հեռվում տեղի ունեցող հակամարտություն չէին: Իրականում դա առնչվել է այստեղի բազմաթիվ մարդկանց»,- նշել է Անդրեաս Բորջեսը՝ հիշատակելով, մասնավորապես, ծնունդով Վիսեյլի քաղաքից Մոնթե Մելքոնյանին:

Կալիֆորնիական թերթը նշում է, որ Սան Խոակին կատարած առաջին այցի ընթացքում Բակո Սահակյանն ընդունելության ժամանակ հանդիպել է Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստայի եւ սենատոր Էնդի Վիդակի հետ:

Ավելի ուշ նա Ֆրեզնոյի կենտրոնում 250 տեղի հայերի հետ մասնակցել է ընթրիքի: Բակո Սահակյանն ասել է. «Մենք, անկասկած, ավելի ուշ կվերադառնանք այս իրադարձությանը, եւ ես արդեն կարծում եմ, որ այն մեր հետագա համագործակցության հիմք է ստեղծել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ