News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում դեկտեմբերի 4-ին վիրահատելու են Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսին:

«Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը նոյեմբերի 29-ին կմեկնի Նյու Յորք, որտեղ հինգշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, ինչպես սպասվում է, ենթարկվելու է սրտի վիրահատության: Նախագահի տեղափոխումն արտերկրի բժշկական կենտրոն անհրաժեշտ են համարել՝ կապված նման վիրահատություններ կատարելու գործում այդ կենտրոնի մասնագիտական փորձի հետ»,- նշում է գործակալությունը:

«Սպասվում է, որ նախագահը Կիպրոս կվերադառնա մինչեւ ամանորյա տոները»,- հաղորդել է Խրիստոդուլիդիսը:

Գործակալության տեղեկացմամբ, Անաստասիադիսը 68 տարեկան է: Նա Կիպրոսի նախագահի պաշտոնում ընտրվել է 2013 թվականի փետրվարին: 2014-ի հոկտեմբերին Բրյուսել կատարած այցի ժամանակ Անաստասիադիսը երկու անգամ հիվանդանոց է տեղափոխվել՝ քթից արյունահոսության եւ բարձր ճնշման պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ