News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2014թ. Հայաստանի եւ հայկական բանակի համար դժվար տարի է եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների հուղարկավորությունից առաջ ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Հունվարի 20-ի լույս գիշերը Բաքուն Մարտակերտի պաշտպանական դիրքերում  անփառունակ  ջախջախման դատապարտեց իր հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումը, ապա հակառակորդը Քարվաճառ ուղարկեց ոհմակով տասնվեցամյա պատանի հոշոտող քսու մարդասպանների, ովքեր Ստեփանակերտի դատարանում այսօր մեկը մյուսին մեղադրելով փորձում են սեփական մորթը փրկել»,- նշեց նախարարը:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ դրանից հետո  Բաքուն հաշվի չառավ  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այն նախազգուշացումը, որ  հայոց աշխարհում են նրանք գտնելու իրենց վախճանը եւ դիպուկահարների պատերազմը տեղափոխեց դիվերասիոն դաշտ։

«Բայց մի քանի օր անց դաս ստացավ երբ հայկական բանակի ստորաբաժանումները ընդամենը մեկ գիշերում հայ ժողովրդի բոլոր չարակամներին բացատրեցին շփման գծում ուժերի իրական հարաբերակցությունը, իսկ մենք գտանք մեր ութ նորօրյա հերոսներին, ովքեր թույլ չտվեցին, որ թշնամու ոտքը մտնի մեր խրամատներ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ դրանից հակառակորդը դասեր չքաղեց եւ 5 ամիս չանցած Բաքուն նոր սադրանք  նախապատրաստեց. դարանից խոցեց զովարժարանում առանց սպռազինության ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը. «Օդաչուների զոհվելը արցախյան հակամարտության ամբողջ ընթացքում հակառակորդի բանականությունից ու սեփական ժողովրդի նկատմամբ  պատասխանատվությունից զուրկ գործելակերպի հերթական դրսեւորումն էր»։

Պաշտպանության նախարարը  հակամարդկային անվանեց հակառակորդի կողմից օդաչուների աճյուների վերադարձման խոչընդոտումը. «Հակառակորդը այդպես էլ չի հասկանում, որ դարանից զինվոր, թե ուղղաթիռ խոցելով՝ հայկական բանակի թիկունքին հարվածել փորձելիս, ամեն անգամ դիմադարձ հարված է ստանալու ու հերթական անգամ բացվելու է ադրբեջանական բանակի անզորությունը այլեւս քողարկել չկարողացող պատառոտված վարագույրը։ Փոխարենը հայկական բանակը վստահորեն քայլում է բոլոր դարանները մի օր հայտնաբերելու եւ ոչնչացնելու ճանապարհով»։

Նախարարի խոսքով՝ հակառակորդը նման սադրիչ ու անմարդկային քայլերով մոտեցնում է հատուցման ժամը։

«Հակառակորդն այսօր հատուցում է իր բոլոր անհեռատես ու չհաշվարկված քայլերի համար, ու իր ժողովրդին դեռ պիտի պատասխան տա այս տարվա օգոստոսին նոյեմբերին եւ իր հրահրած արցախյան հակամարտության ողջ ընթացքում սեփական բանակի մարդկային կորուստների համար, որոնք կարող էին չլինել»,- ասաց Սեյրան Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ