Նոյեմբերի 25-ին, ժամը 22:50-ի սահմաններում Սյունիքի մարզի Կապան քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի (Մ2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 314-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում: Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկացմամբ, քարաթափման հետեւանքով ճանապարհը միակողմանի փակվել է:
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, «Կապանի ՃՇՇ» ընկերության շինարարներն այս պահին ճանապարհի մաքրման աշխատանքներ են կատարում: