News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը պետք է պաշտպանել: Ֆինանսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 25-ին նիստի ժամանակ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը:

Կենտրոնական բանկի կազմած օրինագծի համաձայն, հաշտարարին բողոքով հնարավոր կլինի դիմել նաեւ վարկային պատմության գրասենյակի աշխատանքի առիթով: Այդ նպատակով վարկային գրասենյակը (ACRA) պետք է ամեն տարի հաշտարարի գրասենյակին 140 հազար դրամ վճարի:

Մինասյանի կարծիքով, պետք է վարկային գրասենյակի գործունեությունը բողոքարկելու հնարավորություն թողնել, որպեսզի ֆինանսական կազմակերպությունների հաճախորդները հնարավորություն ունենան ուղղել իրենց վարկային պատմության սխալները:

«Բայց եթե մենք հասարակությանն ասենք, որ նոր դրամական միջոցներ ենք տրամադրում հաշտարարի գրասենյակին, հասարակությունը կարող է մեզ սխալ հասկանալ: Հատկապես հրապարակումների այն հոսքից հետո, որոնք ուղղված էին կոնկրետ հաշտարարի հասցեին, ում անձամբ ես շատ եմ հարգում (խոսքը հաշտարար Փիրուզ Սարգսյանի հղիության համար նպաստների մասին է - խմբ.): Մեզ, ավելի ճիշտ՝ Կենտրոնական բանկին, հարկավոր է նախ հասարակությանը տեղեկացնել, թե վերջին տարիներին ինչ է արել հաշտարարը, որպեսզի մարդիկ համոզվեն, որ ֆինանսավորումը հենց այնպես չի ավելացվում»,- հայտարարել է Մինասյանը:

Առաջարկը սատարել է նաեւ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Պարոն Երիցյան, առաջարկում եմ լիագումար նիստում, օրինագիծը ներկայացնելուց առաջ, լուսաբանել օմբուդսմենի գործունեությունը, ասենք՝ վերջին 5 տարիների»,- դիմելով Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին՝ հայտարարել է Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ