News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին կորոշի վարույթ ընդունել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումը, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այդ օրը կկայանա հանձնաժողովի նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումի քննության վերաբերյալ:

Պատգամավորը դիմում է ներկայացրել ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի դեմ: Բանն այն է, որ  հանձնաժողովի Ստեփանակերտում կայացած արտագնա նիստի ժամանակ Արտակ Զաքարյանը մինչեւ օրակարգի հաստատումը քվեարկության էր դրել դռնփակ նիստ անցկացնելու հարցը: Սա, ըստ «Ժառանգության» պատգամավորի, էթիկայի խախտում է: Զարուհի Փոստանջյանի դիմումը հետ էր վերադարձվել շտկումներ անելու համար, փաստորեն այդ հարցերը կարգավորելուց հետո նա նորից դիմում է ներկայացրել

Տպել
Ամենաշատ