News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը միակ երկիրն է, որը կարողացել է 752 ապրանքատեսակների համար արտոնություններ ստանալ: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

«Մաքսային միությունում մաքսատուրքը 8.9% է, իսկ Հայաստանում` 2.3%: Սա նշանակում է, որ միջին ներմուծվող ապրանքները կթանկանային միանգամից 5%-ով, սակայն մեր ջանադիր աշխատանքի շնորհիվ` մենք հասանք զգալի արդյունքների: Որեւէ այլ երկիր այսպիսի մեծ ծավալի ապրանքների համար արտնություն չի ստացել»,- ասաց պատգամավորը:

Գագիկ Մինասյանի խոսքով` առաջիկա հինգ տարիների համար մենք ստացել են բացառություններ, իսկ դրանից հետո սպասվում է արդեն, որ միջանկյալ ցուցանիշ կունենանք:

Լրագրողների հարցին, թե այնուամենայնիվ, ԵՏՄ-ն ինչ բացասական կողմ ունի, ՀՀԿ-ական պատգամավորն այդպես էլ հստակ չպատասխանեց` նորից անդրադառնալով մաքսատուրքերին:

«Ամեն դեպքում եւ Ղազախստանը, եւ Բելառուսը բազմիցս են հայտարարել, որ եթե այս միության բացասական կողմերը շատ լինեն, ապա նրանք դուրս կգան: ԵՏՄ-ին անդամակցելու համար կոմպոնենտներ հարկավոր են, սակայն դուրս գալու համար պետք է դիմում գրել, եւ 12 ամիս անց դու այլեւս այս միության անդամ չես»,- ավելացրեց Գագիկ Մինասյանը:

Նշենք, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը արդեն հավանության է արժանացել Սահմանադրական դատարանում: Առաջիկա քառօրյային պայմանագիրը կքննարկվի նաեւ Ազգային ժողովում: Սպասվում է, որ հունվարի մեկից մենք կդառնանք ԵՏՄ անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ