News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեկնաբանելով Մոսկվայի եւ Սուխումի միջեւ համատեղ զորքեր ստեղծելու մասին համաձայնագրի կնքումը՝ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքերը տեղափոխվում են Կովկաս, փոխանցում է «Էխո Կավկազա»-ն:

«Լատվիան մշտապես աջակցել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, եւ մենք արդեն դատապարտել ենք պայմանագրի ձեւակերպումը, որը խախտում է դրա տարածքային ամբողջականությունն ու միջազգային իրավունքը: Մենք արդեն տեսնում ենք, որ Ուկրաինայի դեպքերը տեղափոխվում են Կովկաս: Միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի այդ մարտահրավերներին», - կարծում է Ռինկեւիչսը:

Պատասխանելով լատվիական պատվիրակության Վրաստան այցի նպատակի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ առաջին հերթին նպատակը Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին աջակցելն էր:

 «Մենք՝ որպես Եվրամիության ապագա նախագահող երկիր, պատրաստ ենք աշխատել Վրաստանի կառավարության հետ Ռիգայի գագաթաժողովի համար եւ հույս ունենք, որ կարող ենք ավարտին հասցնել վիզաների ազատականացման ծրագիրը», - ասել է արտգործնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ