News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պատրաստ է ԵՏՄ-ի հետ առեւտրային հարցեր քննարկել, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մենք պատրաստ ենք քննարկել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ առեւտրային հարցեր», - Մերկելի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի վերջին, ելույթ ունենալով Վալդայի միջազգային  բանավիճային ակումբի նիստում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կողջուներ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի մասին բովանդակային երկխոսությունը: Նա նշել էր, որ Մոսկվային այդ հարցում մինչ այժմ մշտապես մերժել են, եւ  հասկանալի չէ, թե ինչու: Պուտինը նաեւ ասել էր, որ նման համատեղ աշխատանքի դեպքում խոսք կարող է գնալ Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս ձգվող միասնական տնտեսական տիրույթի, հումանիտար համագործակցության ձեւավորման անհրաժեշտության մասին:

Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մայիսին ստորագրել եւ արդեն վավերացրել են 2015 թ. հունվարի 1-ից ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը, հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ