Նոյեմբերի 25-ին, ժամը 08.00-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: