News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության հարցում ակադեմիական շրջանակներն ավելի հաճախ են գնվում, իսկ Ադրբեջանն ագրեսիվորեն ֆինանսավորում է հակահայկական քննարկումները՝ քողարկված «գիտական աշխատանքների» եւ «անաչառ հետազոտությունների» անվան ներքո: Նման «ներդրումների» վերջին պտուղը դարձել է նոյեմբերի 26-ին Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմի համալսարանի համաժողովը: Այս մասին գրում է Ամերիկայի հայկական «Asbarez» պարբերականը:

Աղբյուրի համաձայն, կլոր սեղանի շուրջ քննարկման են հրավիրվել Մինսկի խմբի նախկին համանախագահը, ինչպես նաեւ մի քանի գիտնականներ՝ որպես զեկուցող: Միջոցառման թեման եղել է «Ղարաբաղյան հակամարտությունը. պատմության օգտագործումն ու սխալ օգտագործումը»:

Չնայած համալսարանական մթնոլորտն ու գիտնականների ներկայությունը քննարկմանը որոշակի լեգիտիմություն է հաղորդում, միջոցառման հաղորդագրության մեջ չի բացահայտվում փաստը, որ գիտնականներից երկուսը՝ նախագահող, դոկտոր Գալինա Եմելյանովան եւ զեկուցող, դոկտոր Քամալա Իմրանլի-Լոուն ներկայում աշխատում են մի նախագծի ուղղությամբ, որը ֆինանսավորվում է ադրբեջանական պետական հաստատություն հանդիսացող Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության Խորհրդի կողմից:

Հանրությանը հասանելի համալսարանի տեղեկատվության համաձայն, 2013 թվականի օգոստոսին դոկտոր Ելեմյանովան Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության մասին արեւմտյան պատկերացումների թեմայով հետազոտություն անցկացնել: Առաջարկն ընդունվել է: Դոկտոր Քամալա Իմրանլի-Լոուն այդ նախագծում գիտաշխատող է: Բացի այդ, դատելով վերջինի հետազոտություններից, նա ակնհայտ հակահայկական տրամադրվածություն ունի: Հաշվի առնելով այս փաստերը, հարկ է հատկապես նշել, որ ոչ մի հայ գիտնական այդ միջոցառմանը ելույթ չի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ