News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բրիտանական «Orogen Gold» ընկերությունը հայտարարել է կոնսոլիդացման ճանապարհով իր բաժնետիրական կապիտալը վերակազմավորելու մտադրության մասին: Ընկերությունը նաեւ նոր հնարավորություններ է փնտրում, որպեսզի ավելի մեծ թվով բաժնետոմսեր թողարկի: Այս մասին հաղորդում է «London South East» բրիտանական կայքը:

«Orogen Gold»-ը բաժնետերերին խորհուրդ է տվել քվեարկել այս առաջարկների օգտին՝ զգուշացնելով, որ դրանցից հրաժարումը կարող է հանգեցնել վնասների փոխհատուցման  մասին պահանջի եւ, որպես հետեւանք, բաժնետոմսերի արժեզրկման, քան որ ընկերությունը չի կարողանա կատարել Հայաստանում համատեղ ձեռնարկության մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Որոշ տնօրեններ եւ բաժնետերեր, որոնք ընկերության 11.91% բաժնետոմսեր ունեն, արդեն հայտարարել են, որ քվեարկելու են այդ առաջարկների օգտին:

Հայաստանի Մուծքի հանքավայրում ոսկու արդյունահանման նախագծի հետ կապված «Georaid» ՓԲԸ-ի հետ կնքված համատեղ ձեռնարկության համաձայնագրի պայմանների համաձայն, «Orogen Gold»-ը պետք է «Georaid»-ին 100 հազար դոլար վճարի՝ այն ժամանակվա շուկայական գնով գոյություն ունեցող սովորական բաժնետոմսերի տեղակայման ճանապարհով: Դրա համար անհրաժեշտ կլինի վերակազմավորել բաժնետիրական կապիտալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ