News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրում պատշաճ կատարված զննության արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են մի շարք փորձանմուշներ՝ ինչպես հագուստի մանրաթելերի, այնպես էլ՝ մատնահետքերի, որոնք էլ նպաստել են հանցագործության բացահայտմանը։

Նշանակվել են դատաբժշկական եւ դատամատնադրոշմային փորձաքննություններ, ինչպես նաեւ՝ դատահետքաբանական եւ միկրոմասնիկների քրեագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, ստացվել եւ հետազոտվել են հեռախոսազանգերի վերծանումները։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողի ննջասենյակում հայտնաբերված ձեռքի ափի հետքերից մեկը թողել է նույն գյուղի բնակիչ Ա.Ստեփանյանը։

Պարզվել է նաեւ, որ վերջինս, մեկ այլ քաղաքացու անվամբ, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող գրավատներից մեկում գրավադրել է Հ.Գրիգորյանին պատկանող ոսկյա մատանին եւ ոսկյա ականջօղերը (մեկ զույգ)։ Դրանք հայտնաբերվել եւ ներկայացվել են ճանաչման տուժողի իրավահաջորդին եւ քրոջը, ովքեր հավաստել են, որ դրանք պատկանում են տուժողին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինեի տունը թալանել ու նրան սպանել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տան ննջասենյակում, խեղդելու միջոցով, սպանել է 56-ամյա Հերմինե Գրիգորյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ