Ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինեի տունը թալանել ու նրան սպանել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տան ննջասենյակում, խեղդելու միջոցով, սպանել է 56-ամյա Հերմինե Գրիգորյանին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: