News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքական լրատվամիջոցներում մեծ արձագանք է գտել լավաշը որպես հայկական սննդատեսակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընգրկվելը։

Թուրքական Sabah-ը գրել է, թե Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ նախապատրաստվել էր լավաշը որպես թյուրքական սննդատեսակ ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Այս առթիվ օրեր առաջ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Օմեր Չելիքը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Ադրբեջանի հետ համատեղ Թուրքիան մի շարք սննդատեսակներ է պատրաստվում է ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցանկ։

Նշենք, որ Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին այսօր որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ