News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմի ուսումնավարժանքների ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի մասով Պաշտպանության նախարարության գործողություններն անթերի էին, հրաշալի աշխատանք կատարվեց: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Ինչ վերաբերում է Արտաքին գործերի նախարարության աշխատանքին, պատգամավորն այստեղ մեծ խնդիր չի տեսնում եւ շեշտեց, որ կուլիսների հետեւում դիվանագետները ավելի շատ աշխատանք են անում, քան հայտարարվում է եւ պարտադիր էլ չէ, որ մենք բոլոր մանրամասներին տիրապետենք:

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ նա նշեց, որ արված հայտարարությունների ենթատեքստում հստակ երեւում էր, թե ում է ուղղված կոչը եւ ճիշտ էլ չէր լինի, եթե միջազգային հանրությունը կողմնակալ լիներ, իրենց մանդատն է անաչառ լինելը: Այնուհանդերձ, նա բավականին խիստ ձեւակերպումներ նկատել է, որոնք մինչ այդ չէին եղել, որոշ բաներ էլ ասվում էին մեղմասացությունների միջոցով եւ հենց դա  է դիվանագիտությունը: «Մենք կուզենայինք, որ միջազգային հանրությունը դատապարտեր Ադրբեջանին, Ալիեւին կանգնեցներ Հաագայի դատարանի առջեւ, բայց միջազգային հանրության դարդուցավը դա չէ, կարեւորը անմիջապես արձագանքելն է»,-նշեց նա:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ կլինի քննություն, բոլոր հանգամանքները կպարզվեն, եթե մեղավորներ լինեն, կպատժվեն, այժմ պետք չէ դիլետանտական մակարդակով նման վտանգավոր քննարկումներ ծավալել, քանի որ սա ֆուտբոլային խաղ չէ, այլ պատերազմական վիճակ: Ինչ է կատարվել, ուղղաթիռը ավելի շատ է մոտեցել չեզոք գոտուն, քան հանձնարարված է եղել, պատճառը մարդկային գործոնն է, եղանակային պայմանները, թե կա այլ հանգամանք, Ալեքսանդր Արզումյանի խոսքով՝ հնարավոր է ցանկացած թերացում, սա ռազմական իրավիճակի փորձարկում է: Միանշանակ է, որ Ադրբեջանի պատասխանը ադեկվատ չէր, քանի որ ուղղաթիռը զինված չէր, որեւէ վտանգ չէր ներկայացնում: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունը իրականացվել է այն պահին, երբ դրան պատրաստ է եղել համապատասխան ստորաբաժանումը,  պետք է ՊՆ-ն որոշի՝ ինչ պատասխան տալ եւ երբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ