News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո Հայաստանը կանգնելու է լուրջ սոցիալական խնդիրների առաջ, ունենալու ենք գնաճ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, որ այդ հանգամանքը կապ չունի ռուբլու փոխարժեքի տատանման հետ, սոցիալակն խանդիրները եւ սպասվելիք գնաճը կապված են ԵՏՄ-ի հետ:

Պատգամավորը նկատեց, որ ցավալիորեն թե հայաստանյան իշխանությունը, թե իշխանությունից դուրս գործող խորհրդարանական ուժերը հայտարարել են, որ կողմնակից են ԵՏՄ-ին: Նրա խոսքով՝Հայաստանում ընդունված է մտածել, թե ՌԴ-ն է որոշում Հայաստանի իշխանությունների ձեւաչափը, փոփոխությունները,  եւ իշխանության ձգտող ուժերը փորձում են սիրաշահել Ռուսաստանին եւ խուսափում են հայտարարություններից, որոնք կարող են զայրացնել ՌԴ-ին: «Ենթադրվում  էր քննարկումները անցկացնել հնարավորինս լայն սպեկտրով, բայց ինչպես տեսաք, ոչ ՀԱԿ-ը,  ոչ ԲՀԿ-ն մասնակցություն չունեցան, միակողմանի քննարկում եղավ»,-ասաց նա: Պատգամավորը պատրաստվում է ԱԺ քառօրյայի ժամանակ եւս մատնանշել  ԵՏմ անդամակցության վտանգները: Նրա փոխանցմամբ՝  Հայաստանի անդամակցության պայմանագիրը քննարկելու համար գլխադասային է նշանակվել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, ինչը թյուրիմացության մեջ է գցում հանրությանը, քանի որ, իր փոխանցմամբ, սա քաղաքական պրոյեկտ է:

Ալեքսանդր Արզումյանի խոսքով՝ բացարձակապես չի խոսվում այն մասին, թե ուր ենք գնում, ինչ է սպասվում, դեռ չկայացած ԵՏՄ-ն փլուզման նշաններ է ցուցաբերում: Ինչ վերաբերում է Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը անշրջելի որակելուն, պատգամավորը նկատեց, որ նախ՝ անշրջելի ոչինչ չկա, եւ հետո չկա մի պայմանագիր, որին պետք է միանաս ու այլեւս չես կարող դուրս գալ, այս պարագայում պետք չի մտնել, նոր հետո դուրս գալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ