Ադրբեջանի իշխանությունները, մոռացության մեջ հայտնվելով, որոշել են ճնշում գործադրել ոչ միայն սեփական մամուլի, այլ նաեւ այլ երկրների լրագրողների վրա:
«1+1» հեռուստաալիքի «15 հանրապետություններ» հաղորդման հեղինակ Դմիտրի Վոլկովի ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում եւ զարգանում Լեռնային Ղարաբաղը, Բաքվում լուրջ հիստերիկա է բարձրացրել եւ սպառնում է հարաբերությունների դիվանագիտական պարզաբանումներով:
Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ այդ երկրի դեսպանատունը շտապել են բողոքի նոտա հղել ուկրաինական կողմին բացառապես ուկրաինացի լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղ այցելելության համար:
Oxu.az-ի գրում է, որ Դմիտրի Վոլկովն ի պատասխան հայտարարել է. «Ես պարզապես ճանապարհորդում էի եւ ցույց տալիս, այն ինչ տեսել եւ լսել եմ: Եթե որեւէ մեկին վիրավորել եմ ապա ներողություն եմ խնդրում: Պետք չէ այստեղ տիեզերական դավադրությունների տեսություններ կառուցել: Ես մեծ հարգանքով ե վերաբերում Երկիր մոլորակում բնակվող բոլոր ժողովուրդներին: Ադրբեջանը հիանալի երկիր է: Մենք այնտեղ ունենք բազում ընկերներ: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն մեր ոչ մի հարցմանը չի պատասխանել: Իսկ հայերը պատասխանել են»: