News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում ծնվել է 2103 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճել է 61-ով կամ 3 տոկոսով։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ըստ շրջանների, անցած տարվա համեմատ, ծնունդների աճ է գրանցվել Քաշաթաղում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում։

Նշված ժամանակաշրջանում հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 1104 մարդ, որը 2013թ-ի հունվար-հոկտեմբերի համեմատ` նվազել է 20-ով կամ 1.8 տոկոսով։

Բնակչության բնական հավելաճը ընթացիկ տարվա 10 ամիսներին կազմել է 999 մարդ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ավելացել է 8.2 տոկոսով կամ 81 մարդով։

Աղբյուրի տեղեկացմամբ, ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 842 մարդ, իսկ մեկնողների թվաքանակը՝ 488 մարդ՝ մեխանիկական աճը կազմելով 354 մարդ։

ԼՂՀ ԱՎԾ տվյալներով, նշված ժամանակամիջոցում հանրապետությունում գրանցվել է 1162 ամուսնություն՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ աճելով 463-ով կամ 66.2 տոկոսով, իսկ ամուսնալուծությունները՝ 176՝ նախորդ տարվա 158-ի փոխարեն։

Ամուսնությունների նման ռեկորդային աճն, ըստ ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրական քաղաքականության բաժնի պետ Նունե Ավանեսյանի, նախ եւ առաջ պայմանավորված է դեռեւս անցած տարվանից հասարակության մեջ տարածված Արցախում սպասվելիք նոր Մեծ հարսանիքի լուրերով, որի պատճառով շատ ամուսնական զույգեր իրենց ամուսնություններն անցած տարում չեն գրանցել ՔԿԱԳԲ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ