Հիվանդանոցի ճանապարհին մահացած՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 15-ամյա Առնակ Հարությունյանն ընդամենը 5 օր առաջ էր վերադարձել Հայաստան: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը:
«Առնակը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ հոր մոտ, նոր էր վերադարձել: Այստեղ մոր եւ քրոջ հետ էր ապրում»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ Առնակը մինչեւ այդ առողջական խնդիրներ չի ունեցել:
Ավելի վաղ NEWS.am-ին գյուղապետը հայտնել էր, որ երեխան բարձր ջերմություն եւ քոր է ունեցել, մայրը ինչ-որ բան է քսել, որից հետո էլ երեխայի ինքնազգացողությունը վատացել է: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երեխան մահացել է: