News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մի խումբ երիտասարդներ հանգանակություն են կազմակերպել նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների ընտանիքներին օգնելու համար: Երիտասարդների հիմնական նպատակը զոհվածների ընտանիքներին ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական աջակցություն ցույց տալն է: Այս մասին այսօր` նոյեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Էդգար Էլբակյանը:

Նրա խոսքով` հանգանակություն կազմակերպելու գաղափարը առաջացել է օդաչուների հուղարկավորության օրը: Երտասարդները դա համարում են հոգատարության դրսեւորում, որը զոհվածների հարազատներին որոշակի ուժ կտա:

«Ցանկանում ենք ինչ-որ կերպ, ուժերի ներածին չափով սատար կանգնել նրանց ընտանիքներին: Ցավով պետք է նշել, բայց էն վիշտը, որ ունեն այդ մարդիկ այսօր, հնարավոր չէ ամոքել, բայց միեւնույն ժամանակ համոզված ենք, հավատում ենք, որ համընդհանուր, համազգային լայն զանգվածների կողմից հոգատարությունը, ուշադրությունը, համապատասխան վերաբերմունքը, ցույց կտա, որ ազգը նրանց չի մոռանում, նրանք ազգի համար են զոհվել»,- նշեց  Էդգար Էլբակյանը:

Էդգար Էլբակյանի խոսքով՝ հանգանակության առաջին օրն արդեն ստացել են բազմաթիվ զանգեր, նամակներ. շատերն են ցանկանում գումար հանգանակել: Նա տեղեկացրեց, որ հանգանակությունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 26-ը:

Ցանկության դեպքում հանգանակություն կարող եք կատարել  բանկային և առցանց վճարային միջոցներով:

1. Հայկական դրամով - For AMD-payments

Հաշվի համար՝ 163009554623

Ստացող՝ Էլբակեան Էդգար Արմենի

Ստացող բանկ՝ – AEB – ARMECONOMBANK

2. ԱՄՆ դոլարով - For USD-payments

Account Holder - Edgar Elbakyan

Account number - 220004300780001

Bank name - ACBA-CREDIT AGRICOLE BANK

SWIFT Code - AGCAAM22

Country - Armenia

Correspondent Bank - Deutsche Bank Trust Company America; SWIFT: BKTRUS33

Correspondent account n. - 04422200

3. PayPal վճարային համակարգով

[email protected] (Զորիկ Գալստյան)

4 ArCa վճարային համակարգով

9051210205179470 (Արմեն Արմոս Մարտիրոսյան)

Որպես վճարման միջոց պետք է նշել «Հանգանակություն»/"Donation" բառը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ