News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նոյեմբերի 27-ին «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ում հանդիպեց  գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ: Հանդիպման նպատակն էր գործարանի աշխատակազմին մեկ անգամ եւս ներկայացնել կառավարության մոտեցումները «Նաիրիտում» ստեղծված իրավիճակի, գործարանի վերագործարկման, ինչպես նաեւ աշխատավարձի գծով պարտքի մարման հարցերի շուրջ:

Նախարարի խոսքով, արդեն տեւական ժամանակ «Նաիրիտ գործարանում»  առկա է  սոցիալական լարվածություն՝ կապված չվճարված աշխատավարձերի եւ աշխատակիցների հետագա ճակատագրի հետ: Խնդիրները մշտապես  հանրապետության նախագահի ու  վարչապետի ուշադրության կենտրոնում են:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքով՝ «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ի պարտքն այսօր արդեն կազմում է մոտ 102 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամը՝ աշխատավարձի գծով պարտքն է, 63 մլրդ-ը՝ վարկային պարտավորություններ են, 20 մլրդ-ը՝ պարտք է Երեւանի ՋԷԿ-ին, 8,5 մլրդ-ը՝ բյուջետային պարտք է, 1,4 մլրդ-ը՝ պարտք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ 1,2 մլրդ-ը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:

Նախարարի խոսքով՝ իրավիճակն իսկապես անհանգստացնող է: Աշխատակիցների վրդովմունքը, բողոքն ու պահանջները հասկանալի են եւ արդարացված: Վերջին մի քանի տարիների ընթացքում «Նաիրիտի» պահպանության ծախսերը, ինչպես նաեւ աշխատավարձերի վճարումները իրականացվել են էներգետիկ համակարգի ընկերությունների տրամադրած միջոցների հաշվին (փոխառությունների տեսքով), որոնք իրենց հերթին այսօր ծանր ֆինանսական վիճակում են:

«Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ նախարարը տեղեկացրեց, որ  Համաշխարհային Բանկի կողմից գործարանում կիրականացվի տեխնիկական աուդիտ:  Մինչեւ 2015թ.-ի փետրվար Երեւանի կայցելեն ՀԲ ներկայացուցիչները եւ «Նաիրիտի» մասնագետների հետ աշխատելով կուսումնասիրեն վերագործարկման հնարավորությունները: Նախարարը հույս հայտնեց, որ աուդիտի արդյունքները պարզ կլինեն մարտ ամսին, եւ դրական եզրակացության դեպքում կառավարությունը կդիմի «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ի կառավարման մարմիններ՝ վերագործարկման համար միջազգային մրցույթ անցկացնելու նպատակով: Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ նման ընթացակարգը պարտադիր է, քանի որ կառավարությունը «Նաիրիտում» ունի մոտ 10 տոկոս բաժնեմաս, ուստի՝ իրավական որոշումներ կայացնելու իրավասությունը վերապահված է միայն գործարանի տնօրենների խորհրդին:

Ինչ վերաբերում է աշխատավարձի գծով պարտքին, ապա, նախարարի հավաստմամբ, մոտ օրերս գործարանի աշխատակիցները կստանան 1 ամսվա աշխատավարձ, իսկ  դեկտեմբերին՝ եւս 1 ամսվա:

-Գիտակցում ենք, որ ՀՀ սահմանադրությամբ պարտավոր ենք պաշտպանել Ձեր իրավունքները: Եվ կառավարությունը եւ նախարարությունը պատրաստ են հետեւողական լինել: Լինել Ձեր կողքին եւ համապատասխան աջակցություն ցույց տալ ձեր խնդիրների լուծման գործում, բայց կառավարության կողմից արված յուրաքանչյուր քայլ պետք է լինի իրավական տեսանկյունից հիմնավորված,- «Նաիրիտի» աշխատակիցներին ասաց Երվանդ Զախարյանը:

Նախարարը նշեց նաեւ, որ չվճարված աշխատավարձերին վերաբերող մնացած խնդիրներով պետք է զբաղվի գործարանի տնօրենների խորհուրդը: Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց նաեւ, որ գործարանի աշխատակիցների կրճատման խնդիրը եւս տնօրենների խորհրդի իրավասությունների շրջանակում է:

Երվանդ Զախարյանի խոսքով՝ այս ընթացքում գործարանի 178 աշխատակից ստացել է բավական բարձր աշխատավարձ՝ 400 հազարից մինչեւ 2մլն 600 հազար դրամ, ինչը բոլորովին արդարացված չէ ստեղծված իրավիճակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ