News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բուրկինա Ֆասոյի նոր իշխանությունները մտադիր են վերսկսել  երկրի նախկին նախագահ Թոմ Սանկարայի մահվան քննությունը, փոխանցում է BBC ռուսական ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ նա սպանվել էր 1987 թ., վերջերս պաշտոնանկ արված նախագահ Բլեզ Կոմպոարեի կազմակերպած պետական հեղաշրջման հետեւանքով: Սանկարայի մարմինն անդամահատվել էր եւ թաղվել անանուն գերեզմանում: Նրա մահվան հանգամանքների քննությունը Կոմպաորեին հրաժարականի դրդած ցուցարարների հիմնական պահանջներից մեկն էր: 

Երկրի վարչապետ Իսահակ Զիդան նաեւ հայտնել է, որ պետական ընկերություններում ստուգումներ կիրականացվեն եւ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Բացի դրանից, վարչապետը խնդրել է Մարոկկո արտահանձնել Կոմպաորեին՝ Բուրկինա Ֆասոյի դատարանի պահանջով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ