News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վենեսուելան շարունակում է աշխատել նավթի մեկ բարելի գինը մինչեւ 100 դոլար բարձրացնելու ուղղությամբ, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեզ առայժմ չի հաջողվել հասնել դրան, սակայն մենք կշարունակենք աշխատել», - Մադուրոյի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Վիեննայում նոյեմբերի 28-ին  որոշվել է պահպանել նավթի արդյունահանման ներկայիս քվոտան՝ օրական 30 մլն բարել նավթ՝ մինչեւ 2015թ. հունիս: Շուկաները դրան արձագանքել են նավթի գներն իջեցնելով:

Ըստ Մադուրոյի՝ նավթի գների նվազման հետեւանքով Վենեսուելայի եկամուտները կարող են նվազել 35-40%-ով, սակայն, չնայած դրան, նա երաշխավորել է  պետության բոլոր սոցիալական եւ տնտեսական պարտավորությունների կատարումը: «Եթե ստիպված լինենք բյուջեն կրճատել, մենք կկրճատեինք մեր սեփական աշխատավարձերը, սակայն երբեք թեկուզ մեկ բոլիվարով չենք կրճատի կրթության, սննդի,  բնակարանի, մեր ժողովրդի առաքելության ծախսերը», - ասել է Վենեսուելայի նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ