News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Ժողովրդական ճակատ խմբակցության առաջնորդ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանում գրանցել է Դոնբասի հատուկ կարգավիճակը չեղարկելու մասին օրինագիծ, հայտնում է ուկրաինական «Սեգոդնյա» գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի հաղորդագրությունը: Օրինագիծը Ռադայում գրանցվել է նոյեմբերի 27-ին:

Աղբյուրը նշում է, որ ներկայումս օրինագծին կից հիմնավորումը եւ փաստաթղթի բուն տեքստը զետեղված չեն խորհրդարանի կայքում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին հին օրենքը հետ կանչելու վերաբերյալ՝ Լուգանսկում եւ Դոնեցկում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններից հետո: Կիեւը չի պատրաստվում ճանաչել ընտրությունների արդյունքները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ