News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում վերջին 30 տարվա ամենասաստիկ փոթորիկն է սկսվել: Տուժել է 39 մարդ, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի մամուլը:

Ըստ աղբյուրի՝  քաղաքում բազմաթիվ ծառեր եւ էլեկտրահաղորդման լարեր են տապալվել: Քաղաքի շուրջ 90 հազար տուն մնացել է առանց լույսի: Փոթորիկը պոկել է տների տանիքները, կոտրել բարձրահարկ շենքերի պատուհանները, ինչպես նաեւ շրջել չորս թեթեւ մարդատար օդանավ՝ Բրիսբենի օդանավակայաններից մեկում:

Փոթորիկն ուղեկցվել է  թենիսի գնդակի չափ կարկուտով, որի պատճառով ստիպված են եղել ընդհատել տեղի խորհրդարանի աշխատանքը: Ըստ АВС News-ի՝ վնասվել է համաժողովների սրահը, որտեղ երկու շաբաթ առաջ հանդիպել էին «Մեծ քսանի» առաջնորդները:

Կես ժամվա ընթացքում տեղացել է ամսական տեղումների նորման, փողոցներում մեքենաներն ամբողջությամբ ջրի տակ են: Փողոցները մաքրելուն մասնակցում են ոչ միայն քաղաքային ծառայությունների աշխատակիցները, այլեւ շուրջ 100 զինծառայողներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ