News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը չքննարկեց Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության մասին պայմանագիրը: Թեեւ նիստին հրավիրված էր ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, սակայն պատգամավորները նախընտրեցին չլսել նրա զեկույցը եւ ըստ էության չքննարկել նախագիծը:

Հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկումը, միեւնույն է, իմաստ չունի. խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովը տնտեսականն է, իսկ այն արդեն քննարկել եւ հավանության է արժանացրել պայմանագիրը: Ի պատասխան հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը հակադարձեց, որ հանձնաժողովն մանդատ ունի իր կարծիքն արտահայտել ցանկացած միջազային, նույնիսկ տնտեսական բնույթի պայմանագրի վերաբերյալ:

«Չգիտեմ՝ դուք ինչ եք պայմանավորվել, սակայն ես այստեղ եմ եւ պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին», - ժպիտով հայտարարեց ֆինանսների փոխնախարարը: Պատգամավորները համաձայնության են եկան, որպեսզի հանձնաժողովն իր զեկույցը ներկայացնի լիագումար նիստին, կառավարության կողմից հիմնական զեկուցողից հետո:

Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին: Մինչ այդ, սպասվում է երկրի խորհրդարանում անդամակցության մասին Պայմանագրի վավերացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ