News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անհայտ անձի կողմից ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի վրա հարձակվելու դեպքի առթիվ ոստիկանության կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանը ստանալուց պարզ կլինի քննություն ընթացքը:

Իսկ «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա միանշանակ մահափորձ է, երբ մարդու գլխին հարվածում են ծանր երկաթով: Նա չգիտի՝ տարածքում տեսախցիկներ կան, թե ոչ, բայց նույնիսկ դրանց առկայությունը եւ տեսագրությունները ոչինչ չեն փոխելու քննության ընթացքում, «հանցակիցների հետ որեւէ հույս կապելը տարօրինակ է, մենք հույսեր ենք կապում ժողովրդի ապստամբության հետ»:

Հիշեցնենք, որ  «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, որի վրա նոյեմբերի 27-ի երեկոյան հարձակում էին կատարել, արդեն լավ է, այսօր դուրս է գրվել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Գեւորգ Սաֆարյանը NEWS.am-ին պատմել է, որ իր վրա հարձակվել են, երբ  ինքը կանգնած է եղել Խանջյան փողոցի կանգառներից մեկում:

«Նախախորհրդարանից դուրս եկա, հասա մինչեւ Խանջյանի կանգառ, որտեղ երեւի արդեն հետեւում էին ինձ: Կանգառում հարձակվեցին, հետեւիցս ինչ-որ բութ գործիքով խփեցին, ես ուշագնաց եղա, շարունակեցին խփել: Հետո ես, չգիտեմ ոնց, վերադարձել եմ Նախախորհրդարան, այնտեղ ջուր լցրին երեսիս, սթափվեցի, դրանից հետո «Շտապօգնության» մեքենայով բերեցին հիվանդանոց»,-պատմել է Գեւորգ Սաֆարյանը՝ նշելով, որ հարվածից պատռվել է գլուխը, հիվանդանոցում մի քանի կար են տվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ի գիշերը անհայտ մարդիկ վնասել էին «Նախախորհրդարանի» անդամներից եւ աջակիցներից 7-ի ավտոմեքենաները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ