News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մեր գյուղը» ֆիլմը Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնում արժանացել է Լավագույն գեղարվեստական ֆիլմ եւ Հանդիսատեսի համակրանք մրցանակների: Հանրային հեռուստաընկերության եթերում նախորդ տարի հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել դիտելու 16 մասից բաղկացած «Մեր գյուղը» խորագրով ֆիլմաշարը, որն այնքան է սիրվել հեռուստադիտողների կողմից եւ այնքան դրական արձագանքներ են եղել, որ դրա արդյունքում որոշում է կայացվել ֆիլմաշարի լավագույն հատվածները միացնել իրար եւ դարձնել մեկ ամբողջական գեղարվեստական ֆիլմ: Փառատոնի կազմակերպիչներն ամիսներ առաջ առաջարկել են ընդգրկել ֆիլմը փառատոնի օրակարգում եւ օրեր առաջ հայտնի է դարձել, որ ֆիլմը մրցանակների է արժանացել: 

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե «Մեր գյուղը» ֆիլմաշարը, որի նկարահանումներն իրականացվել են Լոռու մարզի Դսեղ գյուղում: Այն պատմում է գյուղական իրականության մասին՝ ներկայացնելով մերօրյա գյուղացու կյանքը՝ իր լավ ու վատ կողմերով, առօրյա հոգսերով ու երազանքներով: Այն փորձում է բացահայտել հայ գյուղացու պարզ ու մաքուր, հումորով հագեցած տեսակը, ինչի օգնությամբ էլ հաճախ կարողանում է լուծել այն տարատեսակ խնդիրները, որոնց հետ ստիպված է առերեսվել յուրաքանչյուր օր:

 Դերակատարներից յուրաքանչյուրը ֆիլմում իրեն հատուկ երանգն է փոխանցում, որի ամբողջությունից էլ ձեւավորվում է հայ գյուղի ողջ գունապնակը: Գլխավոր դերերում խաղում են Վրույր Հարությունյան, Ջուլիետա Ստեփանյանը, Դավիթ Հակոբյանը, Սոֆիկ Սարգսյանը, Արա Դեղտրիկյանը, Անահիտ Ղուկասյանը, Գուրգեն Սարգսյանը, Սամվել Օհանյանը, Արեւիկ Գեւորգյանը, Վասիլ Նազլուխանյանը, Վիլեն Սարգսյանը:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Ելենա Արշակյանը, սցենարի հեղինակներն են Հովհաննես Երանյանը եւ Սարգիս Հովսեփյանը, բեմադրող օպերատորը՝ Հրաչ Մանուչարյանը, հնչյունային ռեժիսորը՝ Անդրեյ Մանուկյանը, բեմադրող նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, իսկ դիմահարդարը՝ Լարիսա Սահակյանը: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը Միքայել Ոսկանյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ