News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2015թ. Ռուսաստանը մտադիր է սահմանափակել օտարերկրյա աշխատուժի ներգրավումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, բանջարաբուծությունը, ցամաքային տրանսպորտը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Համապատասխան որոշման նախագիծը քննարկվել է Ռուսաստանի սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման եռակողմ հանձնաժողովի նիստին, եւ ենթադրում է, որ այդ ոլորտներում աշխատող ձեռնարկությունները կարող են ներգրավել 50%-ից ոչ ավելի օտարերկրյա աշխատակիցներ:

ՌԴ-ի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը նույն նիստի ընթացքում հայտարարել է նաեւ օտարերկրյա աշխատուժով ձեւավորվող կապիտալի արտահոսքի կրճատման անհրաժեշտության մասին:

«2013թ. տնտեսական զարգացման նախարարության  ամենահամեստ գնահատականներով՝ օտարերկրյա աշխատողները Ռուսաստանից 20 մլրդ դոլար են դուրս բերել: Սա կապիտալի արտահոսք է, որ մեզ համար կրիտիկական է: Եվ մենք պետք է այս ուղղությամբ աշխատենք», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ