News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի թիվ 2 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւաքով տարեց կինը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:

Նա նշեց, որ տարեց ամուսինները փախստական են եղել: Իսկ թե ինչպես է բռնկվել հրդեհը, քաղաքապետը նշեց հետեւյալը. «Պլիտան միացրել են, նստել կողքը, շալը գցել իրենց վրա ու հեռուստացույց էին նայում, այդպես վառվել է, կրակը դուրս է եկել պատուհանով, տունն էլ է այրվել, ամուսինները եղել են անգիտակից վիճակում, այրված»,-ասաց Վարդան Գեւորգյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փրկարար ծառայությունը նոյեմբերի 27-ին, ժամը 22.35-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի թիվ 2 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 2 շենքի Ա. Հ.-ին պատկանող թիվ 1 բնակարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.11-ին, մարվել՝ 23.17-ին: Մասամբ այրվել է եւ ջերմահարվել է բնակարանի գույքը՝ 30 ք.մ: Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել են Ա. Զ.ը (1937թ.) եւ Ա. Հ.-ը (1938թ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ